Ումար Նուրմագոմեդովն առաջին անգամ խոսել է Սոնգ Յադոնգից նոկաուտով պարտվելուց հետո։
Ռուսաստանցին հայտնել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, և շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր գրել են իրեն մարտից հետո։ Նուրմագոմեդովը նաև հայտարարել է, որ կաշխատի սխալների վրա և կվերադառնա օկտագոն։
Յադոնգի դեմ պարտությունը Ումարի համար դարձավ առաջին նոկաուտը պրոֆեսիոնալ կարիերայում և երկրորդ պարտությունը MMA-ում։