Դանա Ուայթը մեկնաբանել է Կոնոր Մակգրեգորի և Մաքս Հոլոուեյի հնարավոր երրորդ մարտը։ UFC-ի ղեկավարը հայտնել է, որ առայժմ չի մտածում ռևանշի մասին։ Նրա խոսքով՝ Մակգրեգորը սկզբում պետք է վիրահատվի վնասված ծնկի պատճառով և անցնի երկար վերականգնման գործընթաց։
Ուայթը նշեց, որ հասկանում է Կոնորի դժգոհությունը մարտի ավարտից, բայց UFC-ի հաջորդ մարտի շուրջ բանակցություններին կվերադառնա միայն այն բանից հետո, երբ իռլանդացին վերականգնվի և բժիշկներից ստանա լիարժեք մարզումների թույլտվություն: