Շոն Սթրիկլենդի և UFC-ի միջև իրավիճակը գնալով ավելի լուրջ է դառնում։ Չեմպիոնը դժգոհ է առաջարկվող վարձատրությունից, թույլ է տալիս գոտուց հրաժարվելու հնարավորությունը և ընդունում է, որ ֆիզիկապես և հոգեբանորեն հոգնել է MMA-ից։
Շոն Սթրիկլենդը ավելի լուրջ մտածում է UFC-ում կարիերան ավարտելու մասին։
Ամերիկացին դժգոհ է կազմակերպության ֆինանսական պայմաններից և հայտարարել է, որ պատրաստ է ազատել միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, բարձրանալ կիսածանր քաշային կարգ և հնարավորինս արագ ավարտել պայմանագրով մնացած մարտերը։ Դրանից հետո Սթրիկլենդը ցանկանում է փորձել իրեն բռնցքամարտում՝ այդ թվում անցկացնել վճարովի մարտ Ջեյք Փոլի դեմ։
Հետագայում չեմպիոնը խոստովանեց, որ խնդիրն արդեն միայն գումարի մեջ չէ։ Բազմաթիվ վնասվածքների և ծանր մարզումների պատճառով նա այլևս չի զգում ՄՄԱ-ով զբաղվելու նախկին ցանկությունը։
«Ինձ այլևս չի ձգում MMA-ն»:
Ջեյք Փոլն արդեն նկատել է Սթրիկլենդի հայտարարությունները և ներառել նրան պոտենցիալ մրցակիցների ցուցակում, սակայն հիշեցրել է, որ նախ ամերիկացին պետք է կարգավորի UFC-ի պայմանագիրը։
Նախկինում ակնկալվում էր, որ Սթրիկլենդը պաշտպանություն կանցկացնի Նասուրդին Իմավովի դեմ, սակայն պաշտոնապես այդ մարտը այդպես էլ չհայտարարվեց։