Շոն Շարաֆը 12 վայրկյանում նոկաուտով հաղթեց Գեյբլ Սթիվսոնին՝ նրա մարզիչ Ջոն Ջոնսի աչքի առաջ, և ծանր քաշային կարգի ամենաշատ քննարկվող հեռանկարներից մեկը կրեց իր առաջին պարտությունը։
UFC 331-ի գլխավոր սենսացիաներից մեկը տեղի ունեցավ ընդամենը 12 վայրկյանում։
Օլիմպիական չեմպիոն Գեյբլ Սթիվսոնը մարտ էր դուրս գալիս որպես մեծ ֆավորիտ, սակայն Շոն Շարաֆը գրեթե առաջին իսկ մաքուր հարվածով նրան ուղարկեց նոկաուտի։
Սթիվսոնի համար սա դարձավ պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունը, իսկ Շարաֆի համար՝ UFC-ում առաջին հաղթանակը երկու անհաջողություններից հետո։
Սթիվսոնի անկյունում գտնվում էր նրա մարզիչը Ջոն ՋոնսԿամերաները անմիջապես անցան նախկին չեմպիոնին. Ջոնսը բացահայտ շոկի մեջ էր և, դատելով տեսանյութից, ասաց. «Oh my God»: