Աբդուլրաշիդ Սադուլաևը առաջին անգամ խոսել է Թբիլիսիում RAF մրցաշարում Քայլ Սնայդերից պարտությունից հետո։
Ռուս մարտիկը խոստովանեց, որ կազմակերպությունում իր դեբյուտն այնպես չստացվեց, ինչպես ինքը հաշվարկում էր, սակայն նշեց, որ վնասվածքն այնքան լուրջ չէր, որքան կարող էր լինել:
Սադուլաևը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին աջակցության համար, առանձնապես նշեց Վրաստանում ջերմ ընդունելությունը և շնորհավորեց Սնայդերին տիտղոսի պաշտպանության կապակցությամբ:
Մարզիկի թիմի խոսքով՝ Սադուլաևի մոտ ախտորոշվել է կողմնային կապանների մասնակի պատռվածք։ Ճիշտ վերականգնման դեպքում նա կկարողանա վերադառնալ մարզումներին մոտավորապես մեկ ամիս անց։