Ռոդրիգեսը նոկաուտով հաղթեց Վարգասին և պատրաստ է Ինոուեին

Ջեսի Ռոդրիգեսը Անտոնիո Վարգասի դեմ մարտի ժամանակ։Ջեսի Ռոդրիգեսը Անտոնիո Վարգասի դեմ մարտի ժամանակ։

Ջեսի «Բամ» Ռոդրիգեսը ևս մեկ քայլ արեց դառնալու աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկը։ Ամերիկացին վեցերորդ ռաունդում նոկաուտով հաղթեց Անտոնիո Վարգասին և նվաճեց WBA-ի տիտղոսը բանտամքաշային կարգում։ Ռոդրիգեսի համար սա արդեն երրորդ քաշային կարգն է, որում նա դարձել է աշխարհի չեմպիոն։


Նաոյա Ինոուեի մասին թեման կրկին դարձավ գլխավոր բոյից հետո։ Ռոդրիգեսը հասկացրեց, որ պատրաստ է մեծ մարտահրավերի, իսկ նրա թիմը նման մարտը համարում է ժամանակի հարց։


Այժմ ինտրիգը պարզ է. Ռոդրիգեսը շարունակում է բարձրանալ քաշային կարգերով և հավաքել տիտղոսներ, իսկ Ինոուեի հետ մենամարտը կարող է դառնալ նրա կարիերայի ամենամեծ փորձությունը:

Комментарии

Комментариев пока нет