Լեգենդար ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Փաքյաո կարող է հաջորդ մարտն անցկացնել դեկտեմբերի 11-ին Քարդիֆում՝ Թայսոն Ֆյուրի – Էնթոնի Ջոշուա մեծ բռնցքամարտային երեկոյի շրջանակներում։
Պրոմոութեր Էդի Հիրնը հայտնել է, որ IBF-ի նախկին աշխարհի չեմպիոն Ջո Քորդինան արդեն համաձայնեցրել է ֆինանսական պայմանները 47-ամյա ֆիլիպինցու հետ հնարավոր մարտի համար։
34-ամյա բրիտանացու համար Փաքյաոի հետ հանդիպումը կդառնա կարիերայի ամենամեծ իրադարձությունը։ Միևնույն ժամանակ Քորդինան ստիպված կլինի բարձրանալ երկրորդ կիսաթեթև քաշային կարգից կիսամիջին քաշային կարգ։
Փաքյաոն վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2025 թվականի հուլիսին, երբ ոչ-ոքի է ավարտել չեմպիոնական մարտը Մարիո Բարիոսի դեմ։
Վերջնական համաձայնություն դեռ չի ձեռք բերվել, սակայն կողմերը շարունակում են քննարկել հանդիպման կազմակերպումը։