Նիկիտա Զոնը կրեց իր առաջին պարտությունը պրոֆեսիոնալ կարիերայում՝ զիշելով WBA-ի չեմպիոն Հայմե Մունգիային։ Միևնույն ժամանակ ռուսը շատ ավելի վտանգավոր էր, քան սպասվում էր, և վեցերորդ ռաունդում մոտ էր վաղաժամ հաղթանակի։
Ռուս բռնցքամարտիկ Նիկիտա Զոնը գրեթե ստեղծեց տարվա գլխավոր սենսացիաներից մեկը, հանդիպելով աշխարհի WBA-ի չեմպիոն Հայմե Մունգիայի հետ Էր-Ռիյադում։
Հոկտեմբերի 31-ին ռուսը դուրս եկավ իր կարիերայի առաջին չեմպիոնական մարտին, ընդ որում մեքսիկացին համարվում էր հստակ ֆավորիտ։
Սակայն Զոնը առաջին ռաունդներից սկսած մրցակցին պարտադրեց ուժային բռնցքամարտ, անընդհատ առաջ էր գնում և ստիպում էր չեմպիոնին աշխատել ճնշման տակ։
Ամենավառ դրվագը տեղի ունեցավ վեցերորդ ռաունդում։ Ռուսը հզոր ապպերկոտով ցնցեց Մունգիային, որից հետո անցկացրեց մի շարք արդյունավետ հարվածներ։
Մեքսիկացին հայտնվեց հարթակում, սակայն ռեֆերին չարձանագրեց նոկդաուն՝ համարելով, որ բռնցքամարտիկն ընկել է հրումից հետո։
Մունգիան կարողացավ վերականգնվել, վերցնել նախաձեռնությունը և ավելի լավ անցկացնել մարտի վերջին մասը։
12 ռաունդից հետո դատավորները միաձայն հաղթանակը տվեցին չեմպիոնին հաշվով 116:112, 117:111 և 117:111։
Նիկիտա Զոնի համար սա դարձավ առաջին պարտությունը պրոֆեսիոնալ կարիերայում։ Չնայած արդյունքին՝ ռուսը ցույց տվեց երկրորդ միջին քաշային կարգի առաջատար ներկայացուցիչներից մեկի հետ մրցելու կարողություն։