Իսլամ Մախաչևը ստացել է Ռուսաստանի գլխավոր մարզական կոչումներից մեկը:
UFC-ի չեմպիոնին շնորհվել է Ռուսաստանի սամբոյի «Վաստակավոր սպորտի վարպետ» կոչումը։ Համապատասխան հրամանը ստորագրել է ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովը։
Մախաչովի համար սա ոչ միայն ձևական պարգև է։ Մեծ հաղթանակներից առաջ UFC-ում նա արդեն կապված էր սամբոյի հետ՝ դառնալով մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն և բազմիցս ընդգծելով, որ հենց այդ հիմքն է օգնել նրան ձևավորել իր ոճը MMA-ում։