Իսլամ Մախաչևը մեկնաբանեց UFC-ի որոշումը՝ կազմակերպել Մայքլ Մորալեսի և Կառլոս Պրատեսի մարտը ժամանակավոր տիտղոսի համար։ Ռուսաստանցի չեմպիոնը կարծում է, որ այդպիսի մարտը հնարավորություն կտա որոշել իսկապես արժանի հավակնորդին։
UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը առաջին անգամ մանրամասն բացատրեց, թե ինչու չի ընդունել առաջարկը՝ 2027 թվականի հունվարի 30-ին պաշտպանել տիտղոսը Կառլոս Պրատեսի դեմ։
Ռուսաստանցու խոսքով՝ կազմակերպությունը նրան առաջարկել է հանդիպել բրազիլացու հետ, սակայն Մախաչևը ավելի հետաքրքիր է համարել այն տարբերակը, երբ հավակնորդները նախ պետք է որոշեն ամենաուժեղին իրենց միջև։
«Պրատեսն ու Մորալեսը կմարտնչեն՝ որոշելով, թե ով է իսկական, արժանի հավակնորդը։ Եվ ես կմարտնչեմ նրա հետ», – հայտարարեց չեմպիոնը։
Իսլամը հիշեցրեց, որ Պրատեսը նախկինում զիջել է Իեն Մաչադո Գերրիին, որին ռուսաստանցին արդեն հաղթել էր։ Միևնույն ժամանակ անպարտ Մայքլ Մորալեսը նույնպես վաղուց հավակնում է տիտղոսային հնարավորությանը։
Հունվարի 30-ին UFC 336-ում Տորոնտոյում Մորալեսն ու Պրատեսը կմարտնչեն ժամանակավոր չեմպիոնական գոտու համար։
Մախաչևը մտադիր է հանդիպել հաղթողի հետ և անցկացնել միավորող մարտ։