Կոնոր Մակգրեգորը ծանր ծնկի վնասվածք է ստացել Մաքս Հոլոուեյի դեմ մարտում։ Դանա Ուայթի խոսքով՝ իռլանդացու մոտ ախտորոշվել է առաջային խաչաձև կապանի պատռվածք։ Մակգրեգորը վիրահատության է ենթարկվելու, որից հետո պարզ կդառնա, թե երբ կկարողանա վերադառնալ լիարժեք մարզումներին։
Կոնորը նախկինում հայտարարել էր, որ չի պատրաստվում ավարտել կարիերան և ցանկանում է անցկացնել ևս մեկ մարտ UFC-ի հետ կնքված պայմանագրով։