Թայսոն Ֆյուրին և Էնթոնի Ջոշուան կվաստակեն իրենց կարիերայի ամենամեծ գումարները։
Ըստ The New York Times-ի տեղեկության՝ նրանց դեկտեմբերյան սուպերմարտի ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի $200 մլնԻնչպես հենց գումարը կբաժանվի բրիտանացիների միջև, դեռևս հայտնի չէ, բայց յուրաքանչյուրին երաշխավորված է ռեկորդային վճարում։
Նախօրեին մրցակիցները Լոնդոնում անցկացրին առաջին մամուլի ասուլիսը։ Լրացուցիչ ինտրիգ է ստեղծում Փիթեր Ֆյուրիի՝ Թայսոնի հորեղբոր մասնակցությունը Ջոշուայի պատրաստությանը։ Ինքը՝ «Գնչուական թագավորը» հայտարարել է, որ իրեն դա չի անհանգստացնում։
Ֆյուրին և Ջոշուան կհանդիպեն 11 դեկտեմբերի Քարդիֆֆի «Պրինսիպալիթի» մարզադաշտում, իսկ մենամարտի հեռարձակումը կիրականացնի Netflix: