Մագոմեդ Անկալաևը կրկին կարող է ստանալ UFC-ի տիտղոսային մարտի հնարավորություն կիսածանր քաշային կարգում։
Ռուսաստանցին Բոգդան Գուսկովի նկատմամբ հինգերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով տարած հաղթանակից հետո կրկին հայտնվեց գոտու գլխավոր հավակնորդների շարքում։ UFC-ի նախկին չեմպիոն Դանիել Կորմիեն հայտարարեց, որ Անկալաևը արժանի է ևս մեկ տիտղոսային հնարավորության Կառլոս Ուլբերգի դեմ։
Հիմա շատ բան կախված է գործող չեմպիոնի վերականգնումից։ Եթե Ուլբերգը մոտ ապագայում վերադառնա, հաջորդ մրցակիցը կարող է դառնալ հենց Անկալաևը։